Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը, կտրուկ բարձրացնում է մարմնի ընկալունակությունը տարբեր վարակների և չարորակ ուռուցքների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով գլուխ են բարձրացնում այնպիսի հիվանդություններ, որոնցով մարդը սովորական պայմաններում չի տառապում, կամ նրա մոտ հաճախակի կրկնվում են այնպիսի հիվանդություններ, որոնցով հիվանդանում են միայն մեկ անգամ (մանկական վարակներ)։ ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշ) ՄԻԱՎ վարակի վերջին շրջանն է։ Պետք է նկատի ունենալ, որ հիվանդության սկզբնական շրջանում, որը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի, հաճախ բացակայում են ՁԻԱՀ-ի նշանները, և միակ նշանը կարող է լինել երկու կամ ավելի ավշային հանգույցների մեծացումը։ Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց երեք ամիս հետո (գաղտնի շրջան)։ Կարող է սկսվել երկարատև (մինչև 3 ամիս) տենդով, երկարատև լուծով, քաշի զգալի կորստով, գիշերային քրտնոտությամբ, որոնք պատճառաբանված չեն։ Հետագայում ի հայտ են գալիս ՁԻԱՀ-ի նշանները, որոնք դրսևորվում են տարբեր տեսակի թոքաբորբերի, սնկային ախտահարումների, մաշկի չարորակ ուռուցքի, մաշկի հերպետիկ ու թարախային ախտահարումների ձևով։ Հիվանդությունը վարակիչ է ինչպես ծաղկման, այնպես էլ սկզբնական շրջաններում։ Որոշ դեպքերում մարդը կարող է ամբողջ կյանքում լինել վիրուսակիր, այսինքն հիվանդ չլինել, բայց մյուսներին վարակել։

 

Վիրուսի փոխանցման ուղինրը.

 

  • Սեռական ճանապարհով՝ սերմնահեղուկի և հեշտոցային արտազատուկի միջոցով։ Վտանգի խումբ են կազմում հոմոսեքսուալիստները, զուգընկերոջը հաճախակի փոխող անձինք։
  • Արյան միջոցով։ Հիվանդի արյան հետ անմիջական շփման, բժշկական միջամտությունների ժամանակ գործիքների ոչ բավարար վարակազերծման, նույն ասեղներով և ներարկիչներով տարբեր
    մարդկանց ներարկման, վարակված արյան փոխներարկման ժամանակ։ Վտանգի խումբ են կազմում թմրամոլները, հաճախակի արյան փոխներարկման ենթակա հիվանդները։
  • Հիվանդ կամ վարակակիր մորից վիրուսը հղիության ընթացքում կարող է փոխանցվել պտղին և կրծքով կերակրման ժամանակ՝ նորածնին (50% դեպքերում)։

 

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում.

 

  • թքի միջոցով (օրինակ՝ համբույրի ժամանակ),
  • արյունածուծ միջատներով,
  • անվնաս մաշկի միջով,
  • կենցաղային իրերի ընդհանուր օգտագործմամբ։

 

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ


Առայժմ ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու միակ ու լավագույն միջոցը չվարակվելն է։

 

  • Սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործեք պահպանակ, որը կտրուկ նվազեցնում է վարակվելու վտանգը։
  • Սահմանափակեք սեքսուալ զուգընկերների թիվը, ունեցեք մեկ հուսալի զուգընկեր։
  • Խուսափեք պատահական սեռական կապերից։ Հիշե՛ք, ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերությունից։
  • Ներարկումների համար միշտ օգտագործեք միանվագ ներարկիչներ։
  • Օգնություն ցուցաբերելիս խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։
  • Միշտ նկատի ունեցեք, որ թմրամոլությունը մեծ դեր է խաղում ՄԻԱՎ-ի տարածման մեջ։

 

ՄԻԱՎ-ով վարակվելու կասկածի դեպքում պետք է դիմել ՁԻԱՀ Հայկական կենտրոն, որտեղ կարող եք անանուն ախտորոշիչ թեստ անցնել։

 

Տե'ս նաև "ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ